ԱՄՆ-ում տեղի է ունեցել օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնման արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Կուբայի ներկայացուցիչը։ ԱՄՆ-ում Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչն է դարձել Խոսե Ռամոն Կաբանյաս Ռոդրիգեսը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նախօրեին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է թուլացնել Կուբայի հետ առեւտրային համագործակցության ոլորտ սահմանափակումները։
Մասնավորապես մոտ ապագայում հնարավոր է, որ ամերիկյան ընկերությունները Կուբայում բացեն իրենց դուստր ձեռնարկությունները։
Նշենք, որ 2015թ. հուլիսին ԱՄՆ-ն եւ Կուբան ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո հայտարարեցին հարաբերությունները ներականգնելու մասին։





























