Ֆինլանդիայում սեպտեմբերի 18-ին 12-ժամյա գործադուլ կընթանա։ Աշխատավորները մտադիր են հասնել լրացուցիչ վճարումների պահպանմանը։ Միջոցառմանն աջակցում են Ֆինլանդիայի արհմիությունների կենտրոնական միավորումն ու ավտոմոբիլիստների եւ տրանսպորտի ոլորտի աշխատակիցների արհմիությունը։

Դա նշանակում է, որ չեն աշխատելու հասարակական տրանսպորտը, նավահանգիստներն ու կայարանները, գրում է Informing-ը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան առաջարկել էր հրաժարվել աշխատակիցներին արձակուրդային վճարումներ կատարելուց կամ աշխատանքային օրը ավելացնել 20 րոպեով։ Վարչապետը որոշել էր դիմել նման քայլի Ֆինլանդիայում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով։