Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում մենկաբանել Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշումը:
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, NEWS.am-ի թղթակիցը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե հիմա ի՞նչ է անելու խմբակցությունը, որի մեջ մնացել է միայն ինքը կուսակցությունից, խմբակցության ղեկավարը կարճ պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:
Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել է սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան: Կուսակցության անդամները հրաժարվում են մեկնաբանել Հակոբյանի որոշումը:




























