Ռուսաստանը կկարողանա քննարկել ռուսական զորքեր ուղարկելու վերաբերյալ Սիրիայի խնդրանքը, եթե ստանա նման դիմում, բայց այս հարցի շուրջ ենթադրական եղանակով խոսելը բարդ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք ռուսաստանը կհամաձայնի, որ իր զորքերը սիրիական բանակի հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Եթե լինի նման խնդրանք, ապա մենք, բնականաբար, կքննարկենք ու կդիտարկենք այդ հարցը երկկողմանի կոնտակտների եւ երկխոսության շրջանակում: Իսկ հիմա, ենթադրական եղանակով խոսելը մի քիչ բարդ է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:




























