Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը որեւէ մեկնաբանություն չունի Ռուբիկ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված Հակոբյանի որոշումը եւ հնարավոր է տարաձայնության պատճառը Սահմանադրությունն է: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում կայացնում: Ռուբիկ Հակոբյանն իր մտածելակերպով, գաղափարներով քաղական շաղախի մեջ էր: Հնարավոր է, որ տարաձայնության պատճառը Սահմանադրության նախագիծն է եղել»:

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը կուսակցությունը լքելու մասին հայտարարել է սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հակոբյանը ցանկանում է վերադառնալ ՀՅԴ: