Նավթի համաշխարհային գները նորից սկսել են աճել՝ նախօրեին նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի, կողմից ճշգրտումներից հետո, որոնք որոշել են չնվազեցնել նավթի արդյունահանումը: Բացի այդ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշել է պահպանել բազային տոկոսադրույքը տարեկան 0-0,25 տոկոսի սահմաններում: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,27 տոկոսով՝ հասնելով 49,7 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,11 տոկոսով՝ հասնելով 46,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: