Տորոնտոյի հայ համայնքը Սիրիայից հայ փախստականներին օգնում է տեղավորվել Կանադայում:
Սարին Փոլադյանն ու նրա ընտանիքը սիրիացի այն բազմաթիվ փախստականներից են, որոնք այս տարի Կանադա են հասել:
«Մենք կրակոցների ձայներ էինք լսում եւ ենթադրում, որ ժամանակի ընթացքում՝ մեկ-երկու ամիս անց ամեն ինչ կհարթվի: Սակայն ամիսները տարիների վերածվեցին»,- կանադական Global News կայքին տված հարցազրույցում պատմել է Սարինը:
Երեք տարի առաջ Սարինն ու նրա եղբայրներից մեկը մեկնում են Լիբանան՝ սովորելու, իսկ ընտանիքի մյուս անդամները Հալեպում են մնում:
Այժմ ընտանիքը պետք է փաստաթղթեր նախապատրաստի՝ Կանադայում նոր կյանք սկսելու համար:
«Դրա համար ժամանակ է անհրաժեշտ, բայց նրանք անվտանգության մեջ կլինեն: Հիմա դա ամենակարեւորն է: Մենք ձգտում ենք նրանց օգնել՝ ինչով կարող ենք»,- ասում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արիս Պապիկյանը:
Հենց համայնքի ներկայացուցիչներն են ընտանիքին օգնել Կանադա հասնել, նաեւ նրանց համար բնակարան են գտել, որտեղ ներկայում ընտանիքն ապրում է:




























