ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առեւտրի հանձնաժողովը բիթքոիններն ու այլ թվային արժույթները հավասարեցրել է բորսային ապրանքներին: Այս մասին ասված է ամերիկյան կարգավորողի հաղորդագրությունում:
Հիմա արդեն ֆյուչերսներով եւ օպցիոններով առեւտուրը կարգավորելու է հանձնաժողովը, այն նաեւ մեղադրանքներ է ներկայացնելու կանոնները խախտողներին:
Ավելին, թվային արժույթով դերիվատիվների եւ ֆյուչերսների վաճառքով զբաղվելու համար ընկերությունները ստիպված կլինեն գրանցվել:
Ըստ Gazeta.ru-ի, բիթքոիններով աճուրդ Նյու Յորքի բորսայում իրականացվում է մայիսից: Աճուրդն իրականացվում է դոլար/բիթքոին զույգով:




























