Քիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղում վիճաբանության ընթացքում սպանվել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ Դերենիկ Անուշավանի Պապյանը:

Նախնական տեղեկություններով, սպանության մեջ կասկածվում է Մովսես գյուղի բնակիչ Արթուր Վանիկի Մկրտչյանը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: