Նեպալում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը. 8 մարդ մահացել է, 37-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 137 կմ դեպի արեւելք: Այս մասին գործակալությանը հայտնել է ոստիկանության տեսուչ Մաքհան Յադավը՝ հավելելով, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
«Քննության նախնական տվյալներով վարորդն ինքն է մեղավոր»,-ասել է նա:




























