Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից կրկին մեքենա է վնասվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը՝ նշելով, որ սա 2 օրվա մեջ արդեն երկրոդ դեպքն է:

«Ժամը 10:30 րոպեին, խաղողահավաքի ժամանակ գնդակոծվել է Այգեհովիտ համայնքի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսսան Ջիպ» մակնիշի ավտոմեքենան: Կրակոցից փշրվել է մեքենայի ետնապակին, գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ գյուղացի չի տուժել: Էս պահի դրությամբ սահմանին հարակից այգիներում խաղողահավաքը դադարեցված է, մինչեւ իրավիճակը կայունանա»,-ասաց նա:

Գյուղապետն ասաց, որ իրենք դիմել են Կարմիր Խաչին, որպեսզի ապահովվի գյուղացիների անվտանգությունը բերքահավաքի ժամանակ, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել: Այս անգամ եւս գյուղացու կրած վնասը կփոխահտուցվի մարզպետարանի կողմից:

 Նշենք, որ Այգեհովիտում սեպտեմեբերի 15-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կրակոցներից ամբողջությամբ այրվել էր Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: