Թմրաբարոն Խոակիմ Գուսման Լոերայի փախուստին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մեքսիկական ուղղիչ հաստատությունների գլխավոր համակարգող Սելինա Օսեգերա Պարրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննել այդ իրադարձությունները, որպեսզի դատական իշխանություններին փոխանցի բոլոր նրանց, ովքեր ենթադրաբար մասնակցություն են ունեցել Խոակիմ Գուսման Լոերայի փախուստին, կամ օգնել են նրան փախչել»,- հայտարարել են դատախազությունում:

Այս պահին Պարրան ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ում ձերբակալել են կարտելի առաջնորդ Սինալոայի փախուստի կապակցությամբ: Նրանից բացի ձերբակալվել է նաեւ Վալենտին Կարդենասը՝ «Ալյտպլանո» բանտի նախկին տնօրենը, որտեղից փախել էր Լոերան:

Այս պահի դրությամբ այս գործով 13 մարդ է ձերբակալված, ում կասկածում են թմրաբարոնի փախուստին մասնակցություն ունենալու մեջ: