Ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունը պետությանը մոտ 3.3 մլրդ դոլարի չափով  չվճարած հարկ է պարտք մնացել։ Ընկերությանը նման մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը։ Գերատեսչությունն այդ կերպ ամփոփել է 2007-2009թթ. ընկերության գործունեության աուդիտը, գրում է ՏԱՍՍ-ը։
Coca-Cola-ն անուղղակիորեն հասկացնել է տվել, որ խոսքը այլ երկրներում ունեցած շահույթի մասին է։ Ամերիկյան ընկերությունները պարտավոր են պետությանը վճարել ԱՄՆ սահմաններից դուրս ունեցած եկամտի 35 տոկոսը։ Սակայն Ներքին եկամուտների ծառայությունը հնարավորություն է տալիս չշտապել այդ հարկը մուծելիս, մինչեւ ընկերությունը կմարի այլ երկրներում օրենքով նախատեսված հարկերը։

Ինչպես գրում է Bloomberg-ը, այդ դրույթը դրդում է ամերիկյան ընկերություններին եկամուտները կուտակել ամն սահմաններից դուրս, որտեղ հարկերն ավելի ցածր են։ 2014թ. Coca-Cola-ն այդպես է վարվել իր զուտ շահույթի 57 տոկոսի հետ (33.3 մլրդ դոլար)։ Այդ գումարից նա ԱՄՆ-ին հարկեր չի վճարել։

Coca-Cola-ն մտադիր է հարկային դատարանում վիճարկել այս հավակնությունները։