Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանի զինկոմ Անդրանիկ Պապյանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվում է Մովսեսի բնակիչ Արթուր Մկրտչյանը, որը դեպքի պահին ոչ սթափ վիճակում է եղել:

Նախնական տեղեկություններով՝ Մկրտչյանն ու Պապյանը վիճաբանել են, որից հետո Մկրտչյանը կրակել է զինկոմի վրա:

«Կենցաղային վեճ է եղել, զինկոմը սաստել է, Մկրտչյանն էլ, որը ոչ սթափ վիճակում է եղել, տնից վերցրել է զենքն ու եկել, կրակել զինկոմի վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: