Եգիպտոսում ՌՕՈւ արձակած կրակահերթից զոհված Մեքսիկայի 8 քաղաքացիների մարմինները հայրենիք կտեղափոխվեն եկող շաբաթ։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Պենյա Նյետոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հետաքննությանը եւ օրինական ընթացակարգին չխանգարելու համար մարմինները կարող են հարազատներին հանձնել եկող շաբաթ»,- հայտարարել է նա այն բանից հետո, երբ այցելել է Եգիպտոսում վիրավորված մեքսիկացիներին, որոնց տեղափոխել են Մեխիկոյի հիվանդանոց։

Նախագահը նաեւ նշել է, որ երկրի կառավարությունը ներգրավված է իրավիճակին եւ արդեն բողոքի նոտա է հղել Եգիպտոսին՝ պահանջելով հետաքննություն տանել եւ զոհերին հասցված վնասը փոխհատուցել։