Թուրքիայում առաջիկա ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել կուսակցության պատգամավորների թեկնածուների ցանկը։

Քրդական կուսակցությունը Ստամբուլից կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրել հայ գործիչ Գարո (Կարապետ) Փայլանին։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ Գարո Փայլանը առաջադրվել է անցողիկ տեղում։

Նշենք, որ 2015-ի հունիսի 7-ի ընտրություններում պատգամավոր է դարձել եւ արդեն հասցրել է հայ համայքնի եւ քրդական հարցի կարգավորման մեջ կարեւոր քայլեր իրականացնել։

Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  «Արդարություն եւ զարգացում» եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունները եւս հայերի են ներկայացրել պատգամավորի թեկնածու։