«Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը պնդում է, որ կուսակցությունը լքելու մասին որոշումը որեւէ կապ չունի Սահմանադրական բարեփոխումների հետ:
Հարցին, թե ներքաղաքական հարցերում ի՞նչ սկզբունքային տարբերություններ կան իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, Հակոբյանը պատասխանել է. «Չեմ ուզում մանրամասնել, բայց ովքեր որ հետեւել են մեր քաղաքական ուղեծրին, կարծում եմ՝ նկատած կլինեն»:
Նա նշեց նաեւ, որ ՀՅԴ-ին անդամագրվելու մասին չի մտածել: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ում կարծես թե պատրաստակամ են իրեն ընդունել, Հակոբյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ ընկերներիս պատրաստակամության համար»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ռուբիկ Հակոբյանը լքել է «Ժառանգությունը», քանի որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին եւ չի ցանկանում միանալ «Ոչ»-ի ճակատին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ լքում է կուսակցությունը եւ հրաժարվում խմբակցության ղեկավարի պաշտոնից:




























