Ճապոնացի զբոսաշրջիկը՝ փորձելով սելֆի անել Տաջ Մահալի աստիճանների վրա, ընկել է ու մահացել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդը սայթաքել է Արքայական դարպասների մոտ՝ փորձելով լուսանկարել իրեն: Ոստիկանության տվյալներով, ճապոնացին անմիջապես կորցրել է գիտակցությունը եւ գլխի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Բացի այդ, հայտնի է, որ տղամարդը եղել է իր երեք հայրենակիցների հետ, ավելի ուշ նրանցից մեկը եւս սայթաքել է հուշարձանի աստիճանների վրա եւ կոտրել ոտքը:

Ճապոնիայի դեսպանատունն արդեն միջադեպի մասին տեղեկատվություն է տարածել եւ սեփական հետաքննությունն է սկսել: