«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Քիրքուք նահանգում 10 մուսուլման քարոզչի են առեւանգել։ Այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։

«ԻՊ խմբավորման ահաբեկիչները Քիրքուք հյուսիսային նահանգում 10 մուսուլման քարոզիչների եւ աստվածաբանների են առեւանգել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հավատարմության երդում տալ «Իսլամական պետության» առաջնորդ Իբրահիմ աս Սամարիին։ Միջադեպը տեղի է ունեցել Բաղդադից 282 կմ հյուսիս ընկած Հավիջա քաղաքում»,- ասված է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Քարոզիչների ճակատագիրն անհայտ է մնում։