Բելգիայի ատոմային էլեկտրակայանում առաջին շարժիչի աշխատանքն ավտոմատ կանգ է առել: Այդ մասին հայտնում է Gazeta -ն ՝ վկայակոչելով բելգիական Standaard հրատարակությունը:

ԱԷԿ-ի օպերատոր Electrabel-ի տվյալներով, աշխատանքի ընդհատումը տեղի է ունեցել շոգագեներատորի ջրապոմպի տեխնիկական անսարքության պատճառով: Օպերատորը նաեւ նշել է, որ իրավիճակը վերահսկելի է եւ աշխատանքի ընդհատումը նախատեսված է տեխնիկական անսարքությունների դեպքում:

Էլեկտրակայանի աշխատակիցներին, ինչպես նաեւ հարակից բնակավայրերի բնակիչներին որեւէ վտանգ չի սպառնում: Այս պահին աշխատողները պարզում են կատարվածի պատճառները: