ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է: