Եվրոպական ոչ մի երկիր չի կարող խուսափել փախստականների ընդունելությունից։ Այս մասին Մարոկկոյի Թանժեր քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Խոսելով Եվրոպա ներթափանցող փախստականների մասին՝ նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի բոլոր եվրոպական երկրների կողմից։ «Ոչ ոք չի կարող խուսափել դրանից, հակառակ դեպքում մենք չենք պատկանի արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված միասնական համայնքին»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ 120 հազար փախստականներին ԵՄ երկրներով տեղաբաշխելու հարցը քննարկվելու է սեպտեմբերի 22-ին Բրյուսելում։




























