Նավթի համաշխարհային գներն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, աճել են՝ ԱՄՆ-ում նավթի հորատման սարքավորումների վերաբերյալ Baker Hughes-ի շաբաթական վիճակագրության տվյալների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,8 տոկոսով՝ հասնելով 45,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,19 տոկոսով՝ հասնելով 47,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ամերիկյան նավթագազային Baker Hughes ընկերության տվյալներով, ԱՄՆ-ում հորատման սարքերի ընդհանուր թիվը անցած շաբաթվա թվյալներով կրճատվել է 6 միավորով կամ 0,7 տոկոսով եւ կազմել 842 միավոր: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 1089 միավորով կամ 56,3 տոկոսով:

Ընդ որում այդ նվազումը նկատվում է վերջին երեք շաբաթն անընդմեջ, ինչը վկայում է նավթի գների նվազումը ստիպում է նավթարդյունահանողներին դադարեցնել արդյունաբանման պլանների իրականացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: