Ավստրալիայի նոր կառավարությունը՝ Մալքոլմ Թյորնբուլի ղեկավարությամբ, երկուշաթի՝ սեպտեմբերի 21-ին, սկսել է իր աշխատանքը։
Անցյալ շաբաթ Թոնի Էբոթին փոխարինած Թյորնբուլը իր նպատակն է համարել կառավարության կազմի արմատական փոփոխությունները։ Կին նախարարների թիվը նոր կառավարության կազմում զգալի աճել է՝ հասնելով 5-ի։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ կին պաշտոնյան՝ սենատոր Մարիս Փեյնը, նշանակվել է պաշտպանության նախարար։
«Լավ կլիներ, եթե նոր կառավարության կազմում կանայք շատ լինեին, սակայն ինչպես գիտեք, խորհրդարանում նրանք թիվն այնքան շատ չէ, որքան պետք է լինի»,- ասել է Թյորնբուլը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կառավարությունն ունի 8 նոր նախարար, եւս 2-ը փոխել են իրենց նախարարական պորտֆելները։ Կառավարության երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել երկուշաբթի Կանբեռայում։




























