Նիգերիայի Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում կիրակի որոտացած 3 պայթյուններից զոհվել է 8 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունները հնչել են մզկիթի մոտ։
Նիգերիայի հյուսիս-արեւելքի ամենախոշոր քաղաք Մայդուգուրին հաճախ է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհների թիրախ դառնում։




























