Առաջիկա երկու տարիներին Ռուսաստանը Սիրիային 12 կործանիչ կմատակարարի, գրում է «Կոմերսանտը» ՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ինչպես նշում են, «Ռոսօբօրօնէքսպորտի» ժամանակացույցով 2016–2017 թթ նախատեսված է «ՄիԳ–29 Մ/Մ2» տեսակի 12 կործանիչների մատակարարում Սիրիային։ Մինչդեռ «Յակ –130» ուսումնառազմական օդանավերի առաջին խմբաքանակը արդեն պատրաստ է առաքման։
Հաղորդագրության մեջ ասված է, որ բոլոր ներկա մատակարարումները իրականացվում են ավելի վաղ կնքված պայմանագրերի հիման վրա, իսկ տեխնիկան օգտագործվելու է բացառապես ահաբեկչության դեմ պայքարի ու Սիրիայի սահմանները պաշտպանելու նպատակով։




























