Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դ.-ի դին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկանության Սիսիանի բաժին հայտարարություն էր տվել Ս. Դավթյանի հայրը եւ հայտնել, որ որդին 1 օր առաջ դուրս է եկել տանից եւ տեղեկություններ չունեն նրա գտնվելու մասին: Արդեն որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Սուրեն Դ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 34 DQ 538 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել ձորում:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես կառավարման դասակի հրամանատար: