Բրիտանական հետախուզական MI6 ծառայության գործակալին, որն ամենայն հավանականությամբ, աշխատում էր կնոջ անվան տակ, մահացած են գտել Լոնդոնի իր բնակարանում, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Գործակալի մերկ մարմինը հայտնաբերվել է ճանապարհային պայուսակում: Բացի այդ, բնակարանում գտել են 15 հազար ֆունտի կանացի զգեստներ, կոսմետիկա եւ շիկահեր կեղծամ:
Պարբերականը հաղորդում է, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացնողները վստահ են, որ մահացած տղամարդն աշխատել է կնոջ անվան տակ եւ կանացի հագուստը դրա համար է պետք եղել: Նրանք նաեւ նշել են, որ մահվան պատճառն սպանությունն է: Սկզբում ոստիկանությունը քննարկել է նրա՝ տրանսվեստիտ լինելու եւ սեքս-խաղի ժամանակ մահանալու վարկածը:
Հարեւանների ցուցմունքներով, իրենք վտահ են եղել, որ մահացածը կին է եղել:




























