Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ ՀՀ քաղաքացիների շուրջ 94 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: