«Անսար Ալլահ» շիական շարժմանը ենթակա Եմենի բարձրագույն հեղափոխական կոմիտեն պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Ալի Ահմադ ալ Աուշին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. ապրիլից։ Այս մասին ասված է հեղափոխական կոմիտեի՝ սոցցանցերում տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ալ Աուշը ժամանակին թույլ չէր տվել քրեական հետապնդում եւ դատական գործ սկսել նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի եւ Եմենի կառավարության անդամների հետ, որոնք հրաժարվել էին համագործակցել «Անսար Ալլահ» շարժման հետ։ Այս տարվա մարտին հուսիները Ալ Աուշին եւ նրա ընտանիքին արգելել էին լքել պետության տարածքւ։
Նոր գլխավոր դատախազ է նշանակվել Համդի Աբդելկադեր Հիքմեթը։




























