«Հայազն» կուսակցության մոտ 6 տասնյակ անդամներ, այսօր՝ սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, Երևանի  Մատենադարանի հարակից տարածքից «Ինքնիշխանության երթով» շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ` ահազանգելով Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի մասին։

 «Այսօր մեզ համար ոչ միայն տոն է, այլև՝ պայքարի օր։ Թող իշխանություններն այսօր կենաց խմեն և տոնեն այն ինքնիշխանությունը, որն իրենք լափում են։ ՀՀԿ իշխանությունը 2013թ. ԵՏՄ անդամակցությունով և Սահմանադրական փոփոխություններով փորձում է մեր անկախությունը և ինքնիշխանությունը վաճառքի դնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը։

Երթի մասնակիցները ՀՀԿ գրասենյակ են շարժվում եռագույնով, «Հայազն» կուսակցության դրոշով և «Ինքնիշխան Հայաստան», «Նժդեհը մեզ, Պուտինը ձեզ», «Արտագաղթի կազմակերպիչներ, չեք փախչի», «ՀՀԿ-ն այլևս անելիք չունի» գրությամբ պաստառներով։

Երթն ուղեկցում են մոտ 2 տասնյակ ոստիկաններ։