Մովսես Հակոբյանը նորմալ ժառանգություն է թողել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը, որն արդեն 3 ամիս է՝ փոխարինում է Մովսես Հակոբյանին:

«Ամեն ինչ նորմալ է, պաշտպանության բանակն իր առջեւ դրված խնդիրները լուծում է: Իրավիճակը շփման գծում վերահսկվում է»,- ասաց Լյովա Մնացականյանը:

Անդրադառնալով շփման գծում վերջին օրերի իրավիճակին՝ ՊԲ հրամանատարը հայտնեց, որ կրակոցները նվազել են եւ կարելի է ասել՝ լարվածություն չկա:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Լյովա Մնացականյանը ՊԲ հրամանատար է նշանակվել հունիսի 16-ին: ՊԲ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: