Դուբայի շեյխ, ԱՄԷ վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի ավագ որդին՝ շեյխ Ռաշիդը, սրտի կաթվածից չի մահացել, այլ զոհվել է Եմենի տարածքում մարտական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները եւ ականատեսներին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Շեյխ Ռաշիդը եւ ԱՄԷ մի քանի զինծառայողներ սպանվել են Մարիբ նահանգում «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբների հրետակոծությունից»,- գրում է գործակալությունը։ Այս լուրերը հաստատում են մարտական գործողություններին մասնակցած ականատեսները։

Նշենք, որ շաբաթ օրը ԱՄԷ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Դուբայի շեյխի ավագ որդին 34 տարեկանում սրտի կաթվածից մահացել է։