Եվրահանձնաժողովը դեռեւս չի պատրաստել «վտանգավոր» եւ «անվտանգ» երկրների ցուցակը, որտեղից գաղթում են փախստականները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Նատաշա Բերտոն։ «Այդ ցուցակը կքննարկվի հոկտեմբերի 8-9-ը ԵՄ ՆԳ նախարարների պլանային հանդիպման ժամանակ»,- ասել է նա։
ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան՝ Եվրահանձնաժոսղովի մեկ այլ ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը նշել է, որ «վտանգավոր» եւ «անվտանգ» երկրների ցուցակը, որտեղից գաղթում են փախստականները, Եվրահանձնաժողովի առաջարկների փաթեթի մի մասն է։
«Այդ առաջարկների շուրջ աշխատանքները շարունակվում են, եւ առջեւում 2 առանցքային հանդիպում կա»,- ասել է նա՝ նկատի ունենալով սեպտեմբերի 22-ին պլանավորված ԵՄ խորհրդի արտահերթ նիստը, որին կհաջորդի ԵՄ գագաթնաժողովը։




























