Իրեն եւ 4-ամյա դստերը սնդիկի օքսիդով թունավորած 35–ամյա Շուշանիկ Թ.-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ սեպտեմբերի 17–ին Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Շուշանիկ Թ.-ն։
Նշենք, որ 4-ամյա աղջնակը գտնվում է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում. սնդիկի օքսիդից այրվել է երեխայի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը: Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ երեխայի վիճակն այժմ բավարար է, նա դեռեւս մնում է բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):




























