Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գնդակոծությունները եւ Թել Ավիվի հետ երկխոսությունը դրական է գնահատում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ` Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Իսրայելի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Սիրիայի իշխանություններին հիմա «երկրորդ ճակատ» բացելը պետք չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է գնդակոծություններին, ապա մենք գիտենք, եւ դուք էլ եք տեղյակ, որ մենք դատապարտում ենք այդ գործողությունները ` իսրայելցի բնակիչների գնդակոծությունները: Որքանով ինձ հայտնի է` դրանք իրականացվում են ինքնաշեն հրթիռային համակարգերից: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա թե մենք, թե դուք հասկանում ենք, որ այսօր սիրիական բանակն ընդհանուր առմամբ այնպիսի վիճակում է, որ նրանց հիմա «երկրորդ ճակատ» բացել պետք չէ, նրանց իրենց սեփական պետությունն են ուզում փրկել»,- հայտարարել է Պուտինը: Նա հավելել է, որ հասկանում է Իսրայելի մտահոգությունը եւ ուրախ է Նեթանյահուի այցի կապակցությամբ: