Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
Քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում անգլերեն եւ հայերեն գրել է. «Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ, Հայաստա՛ն»։
Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվել է ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» են ասել։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:




























