«Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը կքննարկի արտահանման նոր պայմանագրերում հաշվարկները ռուբլով կատարելու եւ ռուբլով կատարվող հաշվարկների նվազագույն հիմնավորված բաժինը սահմանելու հարցը։

Հարցը քննարկվելու է հեռակա կարգով, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Խորհուրդը նաեւ կհաստատի ՎՏԲ բանկի հետ գործարքը եւ ուժը կորցրած կճանաչի խորհրդի որոշումը՝ կանոնադրությունից բացառելով Սախալինի մարզում, Ղրզստանում եւ Բելառուսում ներկայացուցչությունների մասին տեղեկությունները։