Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է տնտեսապես օգնել Հայաստանին՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ, գրում է իտալական Il Velino-ն՝ վկայակոչելո վ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը։

Պուտինն ընդգծել է, թե ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ անհետաձգելի սոցիալ-տնտեսական հարցերում եւ ցանկություն է հայտնել զարգացնել հարաբերությունների ողջ սպեկտրը դաշնակիցների հետ։