Հայաստանի հաստատ քայլերով առաջ է ընթանում զարգացման ուղիով: Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է բուլղարական Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գեւորգյանը:
Պլովդիվի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի անկախության տոնի առիթով բաց համերգ տալ քաղաքի հրապարակում:
«Տոնի առիթով ամբողջ աշխարհից բազմաթիվ նամակներ ենք ստացել, այդ թվում՝ ոչ հայերից: Նրանցից մեկը հայ ժողովրդի մեծ բարեկամ է՝ Կիպրոսից հույն»,- նշել է Գեւորգյանը:
Տեսանյութում հիշատակվել է նաեւ Պլովդիվի Հին քաղաքի Հայկական մշակույթի տան մասին, որտեղ լրագրողի ուշադրությունը գրավել են սուրճի համար ապակե տարաները:
«Հայկական տունը չի կարող առանց սուրճի: Իսկ այսօր ամբողջ աշխարհի հայությունը նշում է հանրապետության Անկախության տոնը»,- հավելել է լրագրող Գալենա Պասկովան:




























