ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սուխում-Մոսկվա ուղեւորատար գնացքը բախվել է կոմբայնին։ Միջադեպը տեղի է ունեցել Վեդմիդովկա կայարանում։ Մեքենավարը արգելակել է, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։ Վթարի հետեւանքով վնասվել է գնացքի առաջնամասը, սակայն վագոնները դուրս չեն եկել գծերից։ Կոմբայնը հարվածից ընկել է առուն։
Միջադեպից տուժածներ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























