Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում նախօրեին բժշկին եւ ոստիկանին ծեծի ենթարկած հիվանդի դեպքով հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ եւ 316-րդ 1-ին մասով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 21-ին «Արմենիա» ԲԿ-ի հիվանդներից մեկը՝ Դանիել Թովմասյանը, ծեծել էր կենտրոնի բժիշկ Արթուր Պատվականյանին եւ օգնության հասած ոստիկանին: Ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել այն, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել: Ոստիկանը կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել հիվանդին:





























