Չեխիայի Դոբրովիցե քաղաքի հրուշակեղենի գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական Չեխիայի Փրկարար ծառայության մամուլի խոսնակ Պետրա Էֆֆենբերգովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Վիրավորվել է 10 մարդ, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։

«Միջադեպի մանրամասները դեռեւս հայտնի չեն։ Ծանր վիրավորվածների թիվը  կարող է ավելի շատ լինել։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները»,- ասել է նա։

Նշենք, որ նախօրեին պայթյուն էր որոտացել նաեւ Չեխիայի Վլաշիմ քաղաքի զինագործական ֆաբրիկայում, ինչի հետեւանքով զոհվել էր  մեկ մարդ, եւս մեկը անհետ կորած է համարվում։