Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ աջակցում է Բաքվին ներկայիս միջազգային իրավիճակում։ Այս մասին նա հայտարարել է Վետերանների հանրապետական կազմակերպության միջոցառման ժամանակ, գրում է haqqin.az-ը։
«Մենք ձեզ հետ միասին ենք, մենք ձեզ աջակցում ենք։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը լինի ուժեղ եւ կայուն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում այն, որ Ադրբեջանն հենց այդպիսին է եւ խոսում է իսկապես ինքնիշխան պետության ձայնով։
«Ադրբեջանը գնում է իր ճանապարհով, եւ Աստված տա, որ ապագայում էլ այդպես լինի։ Մենք Ռուսաստանում հետաքրքրված ենք, որ մեր հարավային հարեւանը հուսալի մնալ, եւ նրա վրա հնարավոր լինի հույս դնել»,- ասել է դեսպանը։





























