Գերմանիայում Շլեզֆիգ-Գոլշտեյնի դատախազությունը 91-ամյա կնոջը մեղադրում է նացիստների գործողություններին առնչություն ունենալու մեջ: Ծեր կնոջ մեղքն այն է, որ 4 ամիս ռադիստ է աշխատել Աուշվից-Բիրկենաուի համակենտրոնացման ճամբարում: Քանի որ նրա գործունեությունը ամբողջ ճամբարի համակարգի մի մասն է եղել, նրան մեղադրում են 260 հազար մարդկանց մահվան առնչություն ունենալու մեջ, հաղորդում է Informing-ը:
Գերմանիայի օրենսդրության համաձայն, մեղադրյալի անունը դեռ չի նշվում: Իրավապահների վարկածով, կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է «էսէս»-ի անդամ եւ 1944-ի ապրիլից աշխատել է Աուշվից-Բիրկենաուի համակենտրոնացման ճամբարում:
Դատախազության կարծիքով, ներկայումս, հաշվի առնելով արդեն հայտնաբերված ապացույցները, նրան կարելի է պատասխանատվության ենթարկել ճամբարի աշխատանքներին օժանդակելու համար:
Ամենայն հավանականությամբ, այս գործով լսումները տեղի կունենան հաջորդ տարի:




























