Ռուս իրավապահները պարզում են մի քանի օր առաջ Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
LifeNews-ի աղբյուրների փոխանցմամբ, երկու եղբայրներ ծանոթացել են 39-ամյա կնոջ հետ եւ նրան հրավիրել իրենց տուն, իսկ այնտեղ մի քանի ժամ կտտանքների ենթարկել կնոջը: Տուժող Իրանիա Ա.-ն սպասել է մինչեւ նրանք քնեն ու փախել է տնից: Նա դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն բռնաբարել են եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել:
Իրինայի խոսքով, իրեն խոշտանգումների են ենթարկել երեկոյան ժամը 18-ից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան ժամը 8-ը: Նա պատմել է, որ սկզբում իրենք խաղաղ հանգստացել են, բայց երբ տղամարդիկ խմել են, սկսել են սեքս պահանջել կնոջից:
Քննության տվյալներով, 43-ամյա Իլյան եւ 39-ամյա Ալեքսանդրը աքցանով հանել են Իրինայի դիմացի 6 ատամները, քանի որ վերջինիս սեռական ունակությունները չի բավարարելն իրենց պահանջները: Մասնավորապես, նրանց դուր չի եկել կնոջ օրալ «շոյանքները»:
Իրինան ներկայումս հիվանդանոցում է, սակայն հրաժարվում է մեկնաբանություն տալ տեղի ունեցածի առթիվ:




























