«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«ԻՊ-ն այսօր բացարձակ չարիք է, որը սպառնում է բոլոր պետություններին։ ԻՊ շարքերում կռվում են Եվրոպայի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը վաղ թե ուշ կվերադառնան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ամենավատն այն է, որ ԻՊ-ը քարոզում է իր հիմնական կանխադրույթը, որն է իր ազդեցության ընդլայնում եւ նոր տարածքների գրավում։

«Դա նշանակում է, որ վաղ թե ուշ ԻՊ գրոհայինները կփորձեն դուրս գալ մեր երկրի սահմանների մոտ, ինչը մենք բնականաբար չէինք ցանկանա, եւ իրավիճակն, ըստ իս, շատ լուրջ է»,- ասել է Բորդյուժան։

Նա նշեց, որ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով՝ ԻՊ շարքերում կռվում է 2.5 հազար ռուսաստանցի, եւ այդ թիվ իրեն իրական է թվում։