ՄԱԿ-ը պետք է վերջ դնի Էրդողանի ռեժիմի կողմից սիրիացի փախստականների տառապանքները օգտագործելուն։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարիի ուղերձում՝ ուղղված Կազմակերպության ԱԽ նախագահին եւ գլխավոր քարտուղարին։

Ալ Ջաֆարին ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան փախստականների հոսքը Եվրոպա ուղղելու համար, որպեսզի այնտեղ հումանիտար ճգնաժամ առաջանա, ինչը ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին կհարկադրի աջակցել Էրդողանի ռեժիմի այն առաջարկին, որով նախատեսվում է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել, որտեղ անարգել կտարածվի ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։