ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակիցը, որին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մեղադրում է իրեն սեպտեմբերի 21–ին ծեծի ենթարկելու մեջ, այժմ ոստիկանության բաժանմունքում է:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այն անձը, ում ազատամարտիկը մեղադրում է, այժմ հարցաքննվում է:
Նշենք, որ ազատամարտիկը պնդում է, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե:





























