ՆԱՏՕ-ի զինվորականները եւ Աֆղանստանի ազգային բանակը Ուրուզգանի նահանգում համատեղ գործոնության ընթացքում առնվազն 29 գրոհայինի են ոչնչացրել։ Այս մասին տեղեկացնում է Pajhwok գործակալությունը։

Ավիահարվածներից սպանվել են գրոհայինների հրամանատար Ղուլա Աղան եւ նրա 5 զինակիցները։ Այս մասին հայտարարել է նահանգային ոստիկանության պետ Ռահիմուլլահ Խանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չարչինոյի նահանգում զինյալները հարձակվել էին Աֆղանստանի բանակի վրա։ Մարտերի ժամանակ ոչնչացվել է 23 գրոհային։ Աֆղանստանի բանակը կորուստներ չի ունեցել։